«Կասկադյորական» վթար Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ. 26-ամյա վարորդը BMW-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Opel-ին
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում BMW մակնիշի 35 AP 974 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Ալեն Ղուկասյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Երևանի բնակիչ, 35-ամյա Սուքիաս Տերտերյանի վարած Opel Zafira մակնիշի 45 MP 555 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բուժբրիգադին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չունեն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Էդգար Մայիլյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։
Շարունակությունը՝ այստեղ:



