Օլանդը Թրամփին առաջարկել Է չմիջամտել ԵՄ-ի ներքին գործերին
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպան դրսից խորհուրդների կարիք չունի, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ պատասխանելով ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խիստ արտահայտություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է Guardain-ը:
«Եվրոպան պատրաստ Է շարունակել անդրատլանտյան համագործակցությունը, բայց այն հիմնված կլինի մեր շահերի եւ արժեքների վրա,- հայտարարել Է Օլանդը:- Մեզ հարկավոր չեն դրսից ցուցումներ, թե մենք ինչ պետք Է անենք»:
Ֆրանսիայի նախագահը նաեւ չի համաձայնել ՆԱՏՕ-ի հասցեին Թրամփի քննադատությանը: Այդ դաշինքն, Օլանդի կարծիքով՝ «կհնանա միայն այն դեպքում, երբ անցյալում մնան այն սպառնալիքները, որոնց մենք բախվում ենք»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը դարձել Է Թրամփի կշտամբանքների գլխավոր օբյեկտը, դրանց արձագանքել Է նման կերպ. «Մենք՝ եվրոպացիներս, մեր ճակատագիրը պահում ենք մեր ձեռքում»,- ասել Է նա:
Նախօրյակին Թրամփն ասել Էր, թե Մերկելն «աղետալի սխալ» Է թույլ տվել՝ երկիր թողնելով մեծ քանակությամբ անօրինական միգրանտների Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներից: Ընտրյալ նախագահը նաեւ ՆԱՏՕ-ն համարել Է հնացած կազմակերպություն, ինչը զարմանք եւ անհանգստություն Է հարուցել ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
2
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
3
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
4
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
5
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана



