Անգելա Մերկելի կուսակցական դաշինքն առաջատարն Է ընտրողների նախապատվությունների ցուցակում
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքն առաջատարն Է ընտրողների նախապատվությունների ցուցակում: INSA հետազոտական ինստիտուտի անցկացրած հարցման տվյալների համաձայն, այս քաղաքական ուժի օգտին արդեն պատրաստ Է քվեարկել ընտրողների 32%–ը:
Ավանդաբար երկրորդ կուսակցությունը Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունն Է (ԳՍԴԿ). նրա օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 21%–ը: Մնացած խորհրդարանական կուսակցություններին տրված ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Կանաչները» կարող են հավակնել ձայների 9%–ին, «Ձախերը»՝ 11%–ին:
Նախորդ կառավարական կոալիցիայի գծով Մերկելի գործընկերը՝ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ), հետազոտության տվյալների համաձայն, կարող է ակնկալել ձայների 7%–ը:
Հարցումը նաև ցույց Է տալիս, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» պոպուլիստական նոր կուսակցությունը, որը վերջին ժամանակներս արտասովոր կերպով ուժեղացրել Է իրեն ցուցաբերվող աջակցությունը միգրացիոն ճգնաժամի ֆոնին, քննադատելով Մերկելի «բաց դռների» քաղաքականությունը, բոլոր հնարավորություններն ունի հաղթահարելու անցումային արգելքը եւ մտնել խորհրդարան: Նրա օգտին դաշնային մակարդակով այժմ պատրաստ Է քվեարկել հարցման մասնակիցների 15%–ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



