Համաշխարհային տնտեսության համար 2017–ը դժվար տարի է լինելու
ЭКОНОМИКА
Համաշխարհային բանկը «2017 թ.–ը համաշխարհային տնտեսական հեռանկարներ. Անորոշ ժամանակաշրջանում սակավ ներդրումներ» վերնագրով զեկույցում նշում է, որ համաշխարհային լճացած քաղաքականությունը կհանգեցնի անորոշության: Համաշխարհային առևտուրը, սակավ ներդումները և անորոշ քաղաքականությունը ընդգծում են, որ համաշխարհային տնտեսությանը ևս մեկ դժվար տարի է սպասվում: Համաշխարհային տնտեսությունը 2016 թ.–ին տնտեսական ցածր աճ գրանցեց՝ 2,3%, և կանխատեսվում է, որ 2017 թ.–ին աճը կլինի 2,7%:
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ նույնպես համաշխարհային տնտեսությունն այս տարի ցածր աճ կգրանցի՝ 3,4%: Ամերիկյան բանկային հսկա Goldman Sachs Group–ի կանխատեսմամբ` համաշխարհային ՀՆԱ–ն 3–ից մինչև 3,5% աճ կգրանցի:
Այս տարի համաշխարհային տնտեսության ամենամեծ ռիսկը կլինի Չինաստանը. այս երկրում պարտքի աճող մակարդակը հասել է մի կետի, որտեղից նվազում գրեթե անհնար է:
Չինաստանի ՀՆԱ–ն 1999 թ.–ին կազմել է $1 տրլն, այժմ այն 10 անգամ ավելի շատ է, սակայն երկրի պարտքը մոտ 20 անգամ ավելացել է: Reuters–ի տեղեկությամբ՝ Չինաստանի արտարժույթային պահուստը դեկտեմբերին կրճատվել է՝ հասնելով վեցամյա նվազագույն ցուցանիշի: Ամբողջ տարվա կտրվածքով պահուստը կրճատվել է $320 մլրդ–ով՝ կազմելով $3,011 տրիլիոն:
Աշխարհի երկրորդ մեծ տնտեսություն ունեցող պետության համար այս տարի դժվար կլինի հասնել տնտեսական 10% աճի. այս տարի ակնկալվում է 6,7% աճ: Ավելին, համաշխարհային տնտեսությունն այնքան էլ բարեհաճ չէ Չինաստանի հանդեպ, ինչպես 15 տարի առաջ, քանի որ փորձում է իր պարտքի խնդիրները լուծել:
Ճապոնիայում հին պատմությունը կրկնվելու է: Ճապոնիայի տնտեսությունը, ըստ մի շարք կանխատեսումների, 2017 թ.–ին դանդաղ տեմպերով է զարգանալու: 2017 թ.–ին ակնկալվում է 0,8% տնտեսական աճ:
Եվրոգոտում անցած տարվա համեմատ ինֆլյացիան բարձր է լինելու՝ 1,2%–ի սահմանում: Գործազրկությունը մի շարք պետություններում կավելանա, աշխատավարձի բարձրացում տեղի չի ունենա: Փորձագետները չեն բացառում, որ Եվրոպական կենտրոնական բանկը այս տարի կշարունակի եվրոարժույթի հետագա նվազեցումը, որպեսզի օգնի եվրոպական տնտեսությանը:
Եթե Մեծ Բրիտանիայից հետո ԵՄ–ում որևէ պետություն որոշի լքել միությունը, ապա եվրոգոտին ամբողջությամբ կմխրճվի ճգնաժամի մեջ:
ԱՄՆ–ի Դաշնային պահուստային համակարգը կարծես զգուշորեն շարունակում է դրամավարկային քաղաքականության կարգավորման գործընթացը, քանի որ 2017 թ.–ի սկզբին, ըստ մի շարք տնտեսագետների, 2007 թ.–ից ի վեր առաջին անգամ կանխատեսվում է ինֆլյացիայի ռիսկ:
2017 թ.–ին համաշխարհային շուկայի մարտահրավերներից կլինի Միացյալ Նահանգների և Եվրոպայի քաղաքական համակարգի անորոշությունը, ֆինանսական շուկաների փլուզումը: Տնտեսական աճի հարցում հիասթափություն կապրեն խոշոր տնտեսություն ունեցող պետությունները:
Այսպիսով, 2016 թ.–ի անակնկալներից հետո 2017 թ.–ին համաշխարհային տնտեսության մեջ անկման ռիսկերը դեռ շարունակում են բարձր մնալ:
Նորայր Սարգսյան





















































1
Власти уходят от ответа: кто будет контролировать азербайджанский транзит? «Паст»
2
60-летний юбилей в тюрьме: Особенность «Армении во времена Никола»: «Паст»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Два мальчика пообещали, что больше не будут драться: Аршак Карапетян
5
Мы чтим память тех, кто покоится на Холме Чести и тем самым оберегаем нашу Армению․ Андраник Никогос...