Ռուբեն Մաթևոսյան. Ես միշտ առաջ եմ նայում
КУЛЬТУРАՀունվարի 12–ին լրացավ մեծանուն երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 75–ամյակը: Past.am-ի հետ զրույցում մաեստրոն նշեց, որ իր համար սա սովորական օր է: Երգիչը հավելեց. «Սա հպարտություն չէ, տարիների աշխատանքի հանրագումար էլ չէ, պարզապես տարի է, որը փոխվեց, ես միշտ առաջ եմ նայում: Կյանքը հետաքրքիր է անակնկալներով և աշխատանքի կարևորությամբ, պետք կարևորել ապագան»:
Ռուբեն Մաթևոսյանը շնորհակալ է և շոյված, որ վայելում է ժողովրդի սերը: Երգիչը նաև շնորհավորանքներ և ուղերձներ է ստացել նախագահից, Կառավարությունից և Ազգային ժողովից, ինչի համար նույնպես շնորհակալ է: Անդրադառնալով հետաքրքիր ու հիշարժան նվերներին՝ սիրված երգիչն առանձնացրեց Սերգեյ Առաքելյանի «Դարի ձայնը» գիրքը: Այնտեղ ներառված են Ռուբեն Մաթևոսյանի մասին արխիվային կարևոր նյութեր, նրա գործընկերների գնահատականները և այլ ուշագրավ փաստեր: Մեր հարցին՝ սպասվո՞ւմ է հոբելյանական համերգ, երգիչը պատասխանեց. «Մի քիչ ցուրտ է հիմա, թող գարունը բացվի: Տարին մնում է տարի»:
Վերջում մաեստրոն ժպիտով ընդգծեց. «Իմ ժողովրդի հարգանքն ու սերը գիտակցելով ՝ պետք է շարունակեմ ապրել հետագա 75 տարիները»:
Լևոն Փանոսյան
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



