Կրեմլում չեն հաստատել Աստանայում Սիրիայի շուրջ բանակցություններին ԱՄՆ-ին հրավիրելու մասին տեղեկատվությունը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել Աստանայում Սիրիայի շուրջ բանակցություններին ԱՄՆ-ին հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Կրեմլում հաստատում են արդյոք Աստանայի հարթակում Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելու համար ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը, Պեսկովն ասել Է՝ «ոչ»: Նա հավելել Է, թե «ոչինչ չի ասի կոնկրետ առաջարկության մասին»: «Աստանան նախապատրաստվում Է, հանդիպումը նախապատրաստվում Է, դա բնավ դյուրին գործընթաց չԷ: Այն իրենով չի փոխարինում մյուս ձեւաչափերին, այդ թվում՝ Ժնեւի գործընթացին, դրանք ավելի շուտ փոխլրացնող մասեր են: Սա այն ամենն Է, ինչ ես կասեի այս փուլում»,-նշել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել Է, թե Մոսկվայի հետ պայմանավորվել Է Ղազախստանի մայրաքաղաք սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպմանը ԱՄՆ-ին հրավիրելու շուրջ, բայց Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



