Օբաման պաշտոնաթողությունից հետո պլանավորում Է մոռանալ գործերի մասին եւ կուշտ քնել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պլանավորում Է պաշտոնաթողությունից հետո առաջին իսկ օրը մոռանալ գործերի մասին եւ կուշտ քնել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին պետության ղեկավարը, որն իշխանությունը հունվարի 20-ին փոխանցելու Է Դոնալդ Թրամփին, պատմել Է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ես չեմ պատրաստվում զարթուցիչ դնել: Դրանում ես միանգամայն վստահ եմ,-նշել Է Օբաման՝ պատասխանելով հետագա պլանների վերաբերյալ հարցերին:-Ես ցանկանում եմ փորձել մի լավ քնել: Եվ մի քիչ ժամանակ ծախսել դատարկ բաների վրա»:
ԱՄՆ-ի ներկայիս նախագահը խոստովանել Է նաեւ, որ կցանկանար ազատ ժամանակ մտածել այն մասին, թե ինքն ինչ կարողացավ անել Սպիտակ տանը ութ տարի աշխատելու ընթացքում: «Եմ հարմար պահ չեմ ունեցել խորհրդածելու եւ կշռադատելու այդ ամենը»,-պարզաբանել Է Օբաման: Թրամփի պաշտոնակալությունից անմիջապես հետո, որը տեղի կունենա հունվարի 20-ին, նա պլանավորում Է մեկնել հանգստանալու:
Միեւնույն ժամանակ Օբաման ընդգծել Է, որ հետագայում չի պատրաստվում «երկար նստել գրասեղանի առջեւ»: «Ես հույս ունեմ, որ կսկսեմ դասախոսել, որովհետեւ աշխատել եմ համալսարանում եւ ժամանակն ուրախ եմ անցկացրել՝ զբաղվելով դրանով»,-հավելել Է ԱՄՆ-ի 44-րդ նախագահը, որը 1992-ից մինչեւ 2004 թվականը սահմանադրական իրավունք Է դասավանդել Չիգագոյի համալսարանում:
Սակայն Օբաման դեռեւս չի պատրաստվում վերադառնալ Չիկագո: Սպիտակ տանն ութ տարի գտնվելուց հետո նա ընտանիքի հետ կտեղափոխվի մասնավոր առանձնատուն, որը վարձակալվել Է Վաշինգտոնի կենտրոնի հեղինակավոր շրջաններից մեկում: Ինչպես հայտնել Է Օբաման, իրենք պատրաստվում են Միացյալ Նահանգների մայրաքաղաքում մնալ եւս մի քանի տարի, քանի դեռ իր կրտսեր դուստրը՝ Սաշան, չի ավարտել դպրոցը: Ավագ դուստրը՝ Մալիան, 2017 թվականի աշնանը կսկսի սովորել Մասաչուսեթսի նահանգի Հարվարդի հեղինակավոր համալսարանում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Оксана Самойлова о разводе с Джиганом: Ему надо повзрослеть
5
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»



