Թրամփը ՌԴ-ի հետ միջուկային գործարք Է առաջարկել պատժամիջոցների շուրջը բանակցությունների շրջանակներում
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես Է գալիս Ռուսաստանի հետ միջուկային գործարքի կքման օգտին Մոսկվայի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների մեղմացման շուրջը բանակցությունների շրջանակներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել Է Times եւ Bild թերթերում հրապարակված հարցազրույցում:
«Նրանք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ. եկեք տեսնենք, թե կարող ենք արդյոք ինչ-որ լավ գործարքներ կնքել Ռուսաստանի հետ,- ասել Է Թրամփը:- Ես կարծում եմ, կսկսենք այն բանից, որ միջուկային զենքը պետք Է Էապես կրճատվի»:
«Այժմ Ռուսաստանը խիստ տուժում Է պատժամիջոցների պատճառով, սակայն ես կարծում եմ, որ կարող Է ինչ-որ բան ստացվել, որպեսզի շատերը լինեն շահած վիճակում»,- հավելել Է նա:
Բացի դրանից, Թրամփը Ռուսաստանին քննադատության Է ենթարկել Սիրիայի քաղաքացիական պատերազմին նրա «միջամտության» համար, ինչն «ահավոր հումանիտար իրավիճակի» Է հանգեցրել: Նրա խոսքով՝ դա «շատ վատ Է»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



