Սաուդյան Արաբիայի Գերագույն մուֆթին կինոթատրոններն անբարոյական է համարել
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայի Գերագույն մուֆթի շեյխ Աբդել Ազիզ բեն Աբդալլահ աշ Շեյխը կինոթատրոններում ֆիլմ դիտելն անբարոյականություն է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեկնաբանելով թագավորության կյանքում կինոթատրոնների դերը՝ Աշ Շեյխն ասել է. «Մենք գիտենք, որ դա բարոյական քայքայում է: էկրաններին գռեհիկ, պոռնկագրական, անբարոյական ֆիլմեր են ցուցադրում, որոնք բերում են արտասահմանից մեր մշակույթը քայքայելու համար»:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում չկա որեւէ պետական կինոթատրոն, կան մի քանի մասնավոր հաստատություններ: Դա պայմանավորված է նաեւ վարքագծի խիստ կանոններով. կանանց եւ տղամարդկանց արգելվում է շփվել նույն հաստատությունում, մութ սենյակում 2 սեռերի ներկայությունը ամոթալի երեւույթ է համարվում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



