Նեթանյահուն եւ Աբասը չեն եկել պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով համաժողովին
МЕЖДУНАРОДНОЕՓարիզում սկսվել է պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով միջազգային համաժողովը, հայտնում է LCI-ը: Այդուհանդերձ, հանդիպմանը չեն մասնակցի Իսրայելի եւ Պաղեստինի առաջնորդները՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ նախագահ Մահմուդ Աբասը:
Ըստ որում՝ Նեթանյահուն հադիպումից առաջ երկրի կառավարությանն ասել է, որ «դա Ֆրանսիայի հովանավորությամբ պաղեստինցիների համաժողով է»: «Նրանց նպատակը հակաիսրայելական միջոցառումների ընդունումն է»,- հավելել է վարչապետը:
Համաժողովի ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ հանդիպմանն «այսքան շատ մասնակիցներ կան, քանի որ գիտակցում ենք իրավիճակի սրությունը»:
Հանդիպմանը մասնակցում են մոտ 70 երկրների ներկայացուցիչներ: Նրա խոսքով՝ երկու անկախ պետությունների գոյատեւման հայեցակարգը իրական սպառնալիքի տակ է, եւ այն անհրաժեշտ է պահպանել:



