Վատիկանում Պաղեստինի դեսպանատուն է բացվել
ОБЩЕСТВОՎատիկանում կայացել է Պաղեստինի դեսպանության բացման արարողությունը, հայտնում է Euronews-ը: «Մենք հպարտանում ենք այդ դեսպանությամբ և հույս ունենք, որ աշխարհի ողջ երկրները կճանաչեն Պաղեստինը՝ որպես պետություն, չէ՞ որ նման ճանաչումը կմոտեցնի մեզ աշխարհին»,- արարողության ժամանակ հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ավելի վաղ բազմիցս աջակցել էր Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև բանակցություններին և խաղաղ գործընթացի վերականգնմանը:
Ավելի վաղ Վատիկանը ճանաչել էր Պաղեստինին՝ որպես ինքնիշխան պետություն: Իսրայելում հայտարարել էին, թե դա կարող է բարդացնել Վատիկանի հետ հարաբերությունները: 2014թ. հոկտեմբերին Եվրոպայում առաջինը Շվեդիան ճանաչեց Պաղեստինը՝ որպես պետություն:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



