Եգիպտական MS804 ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը. ԶԼՄ-ներ
ОБЩЕСТВО2016 թ. մայիսին EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի կործանումը կարող էր տեղի ունենալ օդաչուների խցիկում էլեկտրոնային գաջետների պատճառով: Այս մասին գրում է ֆրանսիական Parisien թերթը՝ հղում անելով հետաքննիչներին: Հետաքննիչները կապ են գտել տագնապի ազդանշանի և այն բանի միջև, որ օդաչուի օգնականը սարքերի վահանակի վրա թողել է իր IPhone 6S-ը, iPad mini 4-ը և օծանելիքի տարաներով պայուսակը, ներառյալ՝ 2 աէրոզոլ:
Parisien-ը նշում է, որ այս մասին հետաքննիչներին հայտնի է դարձել օդանավակայանի հսկող տեսախցիկերի տեսագրությունների ուսումնասիրությունից հետո, երբ ինքնաթիռը դեռևս կայանատեղիում է եղել: «Այդ բոլոր իրերը դրված են եղել օդաչուների խցիկի աջ անկյունում՝ պատուհանի մոտ հենց այն տեղում, որտեղից ստացվել են օդաչուի խցիկի պատուհանի աջ մասի անսարքության մասին ավտմատ ազդանշանները»,- ասվում է պարբերկանի հաղորդագրության մեջ:
Հետաքննիչները են բացառում էլեկտրոնային սարքերի գերտաքացման ռիսկի հավանականությունը, որոնք լիթիումային մարտկոցներով են աշխատում: Դա ենթադրական «անուղղակի կապ է» օդաչունրի խցիկում էլեկտրոնային սարքերի և տագնապի ավտոմատ ազդանշանների միջև, նշում է պարբերականը:
EgyptAir ավիաընկերության Փարիզից Կահիրե ուղևորվող ուղևորատար ինքնաթիռը ռադարներից անհետացել է 2016 թ. մայիսի 19-ին: Օդանավում եղել է 66 մարդ՝ 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամներ: Կործանված ինքնաթիռի «սև արկղերի» հայտնաբերումից և ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ վթարվելուց առաջ օդանավում հրդեհ է բռնկվել: Աղետի հետաքննության հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ զոհերի մարմինների վրա պայթուցիկ նյութերի հետքեր են հայտնաբերվել:



