ԱՄՆ 50 քաղաքներում միգրացիայի ոլորտում Թրամփի ծրագրերի դեմ բողոքի ակցիաներ են ծրագրվում. WSJ
МЕЖДУНАРОДНОЕՀունվարի 14-ին ԱՄՆ մոտ 50 քաղաքներում բողոքի բամահազարանոց ցույցեր են ծրագրված ապօրինի միգրացիայի վերահսկողության խստացման ոլորտում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի դեմ: «Գործողությունների օր» կկազմակերպվի ամբողջ երկրի տարածքում՝ Նյու Յորքից և Մայամիից (Ֆլորիդա նահանգ) մինչև Լոս Անջելես (Կալիֆոռնիա նահանգ) և Ֆինիքս (Արիզոնա նահանգ): Այս մասին հայտնում է The Wall Street Journal թերթն իր էլեկտրոնային տարբերակում:
Հաղորդվում է, որ ակցիային կմասնակցեն գլխավորապես Մեքսիկայից գնացածներ, իրավապաշտպան և կրոնական կազմակեպություններ: Նրանք հույս ունեն Թրամփի ծրագրերի դեմ համազգային հակազդեցության ալիք բարձրացնել և ստանալ իշխանությունների համաձայնությունը տեղերում՝ անօրինական միգրանտներին ոստիկանության և ներգաղթի գերատեսչությունների կամայականությունից պաշտպանելու համար:



