SpaceX-ը պատրաստվում է կրկին արձակել Falcon 9 հրթիռակիրը
ОБЩЕСТВОԻլոն Մասկի SpaceX ամերիկյան տիեզերական ընկերությունը սեպտեմբերին տեղի ունեցած վթարային փորձարկումից հետո առաջին անգամ կարձակի Falcon 9 ծանր հրթիռակիրը: Reuters գործակալության հաղորդմամբ` հրթիռակրի արձակումը տեղի է ունենալու հունվարի 14-ին:
Մեկնարկը կտվի Կալիֆոռնիայի ռազմաօդային կայանից` տեղի ժամանակով 09:54-ին: Falcon 9-ը ուղեծիր կհասցնի Iridium NEXT արբանյակը, որի արձակումը առցանց հեռարձակվելու է YouTube-ում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին SpaceX ընկերությունը ցուցադրել է Falcon Heavy գերծանր հրթիռը, որի բեռնատարողությունը կազմում է 54.4 տոննա:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



