Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստ են հրավիրել ԱՄՆ-ին մասնակցելու Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին. Չավուշօղլու
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան փոխադարձ համաձայնության են եկել Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցություններին ԱՄՆ-ին հրավիրելու մասին:
«ԱՄՆ-ն կմասնակցի Աստանայում կայանալիք բանակցություններին: Մենք չեն հերքում, որ Ամերիկան դերակատարություն ունի այս գործընթացում», - թուրք նախարարին մեջբերում է ТАСС գործակալությունը:
Չավուշօղլուն նշել է, որ Վաշինգտոնի ներկայացուցիչներին հրավիրելու հարցը Մոսկվայի հետ քննարկվել է դիվանագիտական մակարդակով:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն հրավեր չի ստացել Աստանայում անցկացվելիք բանակցություններին մասնակցելու համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



