Ղարաբաղյան հիմնախնդրի թեման դուրս է մղված քարոզարշավից. Աղասի Ենոքյան
ОБЩЕСТВО2016 թվականը մեզ հիշեցրեց, որ ԼՂ հիմնախնդիրը դեռ լուծված չէ. լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ վերլուծելով նախորդ տարին և վկայակոչելով ապրիլյան պատերազմը:
«Ապրիլյան պատերազմից հետո մենք ունեցանք երկու փուլ: Առաջինի դեպքում՝ Հայաստանի իշխանությունները փորձում էին բարձր հանդիպումների միջոցով խնդրին լուծումներ գտնել: Երկրորդի դեպքում՝ արդեն Ադրբեջանն էր ցանկանում հանդիպել, մենք էինք խուսափում»,- ասաց նա: Հայաստանը փորձեց իր ռազմական առավելությունները ցույց տալ, դրա վառ ապացույցը, ըստ քաղաքագետի, Իսկանդերի ցուցադրումն էր, որ մենք չենք զիջում Ադրբեջանին:
Աղասի Ենոքյանը, իր իսկ խոսքով, սպասում էր, որ Ղարաբաղյան հիմնախնդրի թեման կլինի քաղաքական ընտրությունների քարոզարշավում, բայց արդեն նկատելի է, որ այդ թեման դուրս է մղված քարոզարշավից:
Նրա խոսքով, քանի որ ԼՂ հիմնախնդրի լուծման տարբերակները գտնելու փորձ չի արվում և դեռ կողմերը լուծման չեն եկել, 2017 թվականին պատերազմ կլինի:
Աղասի Ենոքյանը անդրադարձավ նաև տարեմուտի կարևոր թեմային՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հնարավոր փակմանը: Նա նշեց, որ դրա իրականություն դառնալու դեպքում, Հայաստանը միջազգային ասպարեզում իզգոյանալու է, մարգինալացվելու է:



