Հայաստանի վարչապետը պարգեւատրել է դիվանագիտական ներկայացուցչություններին
ОБЩЕСТВОՀայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու համար սեպտեմբերի 22-ին «Երկները մեկ հարկի տակ» փառատոնի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանի պարգեւներին են արժանացել Բելառուսի, Բրազիլիայի, Շվեդիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Միացյալ արաբական էմիրությունների, Վրաստանի, Հունաստանի դեսպանատները, Ինդոնեզիայի, խորվաթիայի, հյուպատոսությունները: Հայաստանում եվրոպական միության պատվիրակությունը արժանացել է մրցանակի միջազգային համագործակցության համար: Հայաստանի վարչապետի մրցանակներին են արժանացել նաեւ հայ-հրեական համայնքը, Հայ- ֆրանսիական արդյունաբերական պալատը, «Air Arabia» ընկերությունը ՝ որպես լավագույն գործընկեր, ինչպես նաեւ տեղական ու արտասահմանյան այլ ընկերություններ ու ձեռներեցներ, որոնք մասնակցում են «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա փառատոնին ու ավանդ են ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում:
Նշենք, որ «Երկրները մեկ հարկի տակ» թվով արդեն վեցերորդ փառատոնը անցել է Երեւանում ՝ սեպտեմբերի 20-22-ը:



