Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականցվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ
ОБЩЕСТВОԵրևանի գլխավոր ու երկրորդական փողոցներում ժամանակավոր փոսալցման աշխատանքները նախատեսվածից շուտ են մեկնարկել: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Նախնական գույքագրումից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխա տակազմերում գործող թեժ գծերով ստացվող տեղեկությունների հավաքագրումից հետո փոսալցումն իրականացնում են մասնագիտացած այն ընկերությունները, որոնք էլ նախորդ տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքները: Շինարարական կազմակերպությունները Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարտավոր են սեփական միջոցներով վերացնել փողոցներում ի հայտ եկած թերությունները:
Ավելի ուշ` եղանակային նպաստավոր պայմանների առկայությամբ կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները:



