Ադրբեջանի քաղաքացուն Թբիլիսիում ձերբակալել են թմրադեղերի համար
МЕЖДУНАРОДНОЕԹբիլիսիում ձերբակալվել է Ադրբեջանի 23-ամյա քաղաքացին, որին մեղադրում են մեծ քանակության թմրադեղեր ապօրինաբար ձեռք բերելոու ու պահելու մեջ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ կայքը։
Մեղադրյալի կողմից վարձակալվող բնակարանը խուզարկելիս՝ ոստիկանությունը 33․4 գրամ թմրանյութ է հայտնաբերել, որը պարունակում էր 21 գրամ հերոին։
Ոստիկանությունը նաեւ հայտնաբերել ու առգրավել է 4 սրվակ հոգեմետ նյութ՝ «պրեգաբալին»։
Հարուցվել է քրեական գործ։ Թմրադեղեր ձեռք բերելուց ու պահելուց բացի Ադրբեջանի քաղաքացուն նաեւ մեղադրում են «հոգեմետ նյութի կամ դրա անալոգի ապօրինի պատրաստման, արտադրության, ձեռքբերման,առաքման կամ իրացման համար»։
Նրան սպառնում է 3-20 տարի ազատազրկում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



