Թրամփը խոստացել Է ռուս հաքերների գործը հետաքննել 90 օրվա ընթացքում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որը պաշտոնն ստանձնելու Է հունվարի 20-ին, խոստացել Է 90 օրվա ընթացքում ներկայացնել Միացյալ Նահանգներում ընտրությունների ժամանակ հաքերային գրոհների վերաբերյալ Ռուսաստանին վերագրվող գործի սեփական հետաքննության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այդ մասին նա գրել Է թվիթների շարքում՝ հերթական անգամ քննադատելով մամուլում հայտնված դոսիեն, որի համաձայն Ռուսաստանը հաքերային գրոհներ Է կազմակերպել, ինչպես նաեւ վարկաբեկիչ նյութեր ունի Դոնալդ Թրամփի վերաբերյալ:
«Գարշելի քաղաքական գործամոլների՝ ինչպես դեմոկրատների, այնպես Էլ հանրապետականների, ամբողջովին կեղծված փաստեր՝ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Ռուսաստանը պնդում Է, որ ոչ մի նման բան չկա… Հնարավոր Է՝ դրանք հրապարակած «հետախույզները» նախապես գիտեին, որ ոչ մի ապացույց չկա եւ չի լինի: Իմ մարդիկ հաքերային գրոհների մասին հաշվետվություն կկազմեն 90 օրվա ընթացքում»,-գրել Է Թրամփն իր «Թվիթեր»-ում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրել են կուսակցական սերվերների հաքերային կոտրման ճանապարհով ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մեջ:
ԱՄՆ-ի ապագա նախագահը նաեւ կրկնել Է մեղադրանքները ընտրություններին իր մրցակցուհու՝ Հիլարի Քլինթոնի հասցեին. նրա խոսքով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյում «շատ բարի են գտնվել նրա նկատմամբ»՝ թույլատրելով մասնակցել ընտրություններին, չնայած նրա հասցեին հնչած լուրջ մեղադրանքներին:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



