Օբաման Բայդենին պարգեւատրեց Ազատության մեդալով
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի փոխնախագահ Ջո Բայդենին պարգեւատրել Է Միացյալ Նահանգների բարձրագույն քաղաքացիական պարգեւներից մեկով՝ Գերազանցության ազատության մեդալով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին հայտնել Է ABC-ն:
Պարգեւատրման արարողության ընթացքում, որը կայացել Է Սպիտակ տանը, Օբաման Բայդենին անվանել Է լավագույն փոխնախագահն ԱՄՆ-ի պատմության մեջ:
Բայդենը, որն արտասվելու չափ հուզված Էր նախագահի ելույթից, իր հերթին, ասել Է, թե իրեն բախտ Է վիճակվել «լինել այն հիանալի մարդու ուղեկիցը, որը հիանալի բաներ Է արել»:
Բայդենն ասել Է, թե արժանի չԷ մեդալի, բայց գիտե, որ նախագահն իրեն պարգեւատրել Է ամբողջ սրտով: «Պարոն նախագահ,- ասել Է Բայդենը,- ես պարտական եմ Ձեզ, պարտական եմ ձեր բարեկամության համար»… Պարգեւատրումից հետո նրանք գրկախառնվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



