Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ո՞ր դեպքում փոփոխություններն իրական ու խորքային կդիտվեն. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ–ի նախագահ Լարիսա Ալավերդյանը

– Տիկին Ալավերդյան, կառավարության կողմից փոփոխությունների համար եղած ձեռնարկումները մակերեսայի՞ն բնույթ ունեն, թե հիմնավոր են դրանք:

– Ես մի փոքր այլ կերպ եմ մտածում: Երբ ժամանակին նշանակվում էի Մարդու իրավունքների պաշտպան, ասում էին, որ այդ ինստիտուտը մեր երկրում ոչինչ անել չի կարող: Բայց ես հակառակն էի պնդում:
Այսօր էլ նույնն է` կարծում եմ շատ բաներ, որ արվում են, պետք է արվեն նաև ի հեճուկս եղածի: Եվ` ի հեճուկս որոշ կարծիքների: Անգամ անելանելի թվացող իրավիճակներում պետք է արվեն որոշակի փորձեր: Որովհետև եթե սկսվում են անգամ իմիտացիոն նշանակության գործընթացներ, ապա շանս կա, որ կարող են դրանք դառնալ իրական: Ընդհանրապես ոչինչ չանելն ավելի վատ է, քան ինչ–որ բան անելու անհույս փորձը:
Իսկ ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, ապա ասեմ, որ ես կողմնակից եմ փոփոխություններին, դրանք անպայման պետք է տեղի ունենան: 
Բոլորովին այլ հարց է, թե դրանք ինչպիսի խորությամբ է հնարավոր անել: Մինչև ես չտեսնեմ, որ նախագահի և նրա շրջապատի հայտնի անուններն են փոխում իրենց վարքագիծը, ոմանք էլ ըստ անհրաժեշտության հրավիրվում են պատասխանատվության, նաև վերադարձնում են անօրինական ճանապարհով վերցրածը, չեմ հավատա, որ այդ փոփոխությունները խորքային են:

– Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը հետադարձ ուժ չունի. կարելի է ասել փակվեց պատասխանատվության ենթարկելու ճանապարհը:

– Սկզբունքը հետևյալն էր` եթե վատթարացվում է վիճակը, ապա հետադարձ ուժ չի կարող ունենալ: Բայց, կներեք, ո՞ւմ վիճակն է վատթարացվում: Վերջապես եթե մենք իրավիճակ ենք ուզում փոխել, պարտադիր չէր, որ հետադարձ ուժը լիներ բացարձակացված: Կարելի էր ընտրել չափ, նշան, կամ ընտրել առանձին ոլորտներ: Ասենք` բանակը, կամ անվտանգության բնագավառը:
Վերջերս էր` մի 20 հազար դրամ անօրինական փող վերցնողին հայտնաբերեցին ու այդ փաստը դարձրին իրենց հաշվով պայքար ապօրինի երևույթների դեմ: Բայց դա պայքար չէ ապօրինի երևույթի դեմ: 
Ես համոզված եմ, որ չի կարելի բացարձականացնել հարցը ու ասել` սա չի կարելի, նա կարելի է: Պետք է գնահատել իրավիճակը, նաև հասցրած վնասի չափը, նաև հաշվի առնել, թե որ ոլորտին է հասցվել տվյալ վնասը և ըստ այդմ պայքարել ու պայքար ծավալել: 
Այսինքն` հարցը պետք է խորությամբ դիտարկենք ու տարբերակված մոտեցում ցուցաբերենք: Պարզենք որտե՞ղ է, որ եթե ինչ–որ բան չձեռնարկես, երևույթը չի փոխվի: Կամ բացասական տվյալ երևույթն արմատախիլ չի արվի:
Կա նաև մեկ այլ սկզբունք, դա համաչափ պատժելիության սկզբունքն է: Այն է` եթե եղել է հանցանք կամ օրինազանցություն, այդ գործը հայտնաբերելուց ու բացահայտելուց հետո դրան համապատասխան պետք է համարժեք պատասխանատվության կամ պատժի ենթարկվի կատարողը:
Այս երկու սկզբունքները պետք էր համադրել օրենքի մեջ և գտնել ոսկե միջինը: Քանի որ սա չկա, ուստի ես այս ամենին` ապօրինությունների դեմ պայքարին, վերաբերվում եմ վերին աստիճանի կասկածանքով:
Ավելին` ես զարմացած կլինեմ, եթե տեղեկանամ, որ այդ օրենքը ընդունելուց հետո բոլոր նրանք, ովքեր ժամանակին հանցանք են գործել, այժմ աշխատում են օրենքով: Որովհետև տնտեսական գործունեության բնույթն այնպիսին է, որ վերջինիս շարունակական լինելու հանգամանքը թույլ չի տալու այլևս մաքուր աշխատել, երբ նրա արմատում այս կամ այն օրինազանցությունն է:
Հիմա, եթե մենք հստակ չտեսնենք, որ որոշ բիզնեսներ, որոնք ժամանակին աճել ու բարգավաճել են ոչ մաքուր հարթության մեջ, բերվում են օրինական դաշտ կամ կտրուկ չի բարձրանում աշխատանքային իրավունքների պաշտպանվածության մակարդակը, կամ չեն հայտնաբերվում ու հրապարակվում իրական աշխատողների թվաքանակը, որոնք տարիներ շարունակ գտնվել են ստվերում, ապա ես չեմ կարող հավատալ իրական փոփոխություններին: Տվյալ օրենքն էլ` ապօրինի հարստացումը քրեականցնող, ինձ համար իրապես ոչինչ չի կարող նշանակել:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян