ԿՀՎ ղեկավարի պաշտոնի թեկնածուն Ռուսաստանին մեղադրել է «ագրեսիվ ինքնահաստատման» մեջ
МЕЖДУНАРОДНОЕԿՀՎ ղեկավարի պաշտոնի թեկնածու Մայք Պոմպեոն Ռուսաստանին մեղադրել է ագրեսիվ գործողությունների ու ԱՄՆ ընտրություններին միջամտելու, «Ուկրաինան օկուպացնելու միջոցով ագրեսիվ ինքնահաստատման», նաեւ ԻՊ ոչնչացման հարցում անգործության մեջ, հայտնում է Reuters–ը։
Սենատում լսումների ժամանակ իր ելույթում Պոմպեոն նշել է, որ ընդունում է ընտրությունների ընթացքին Ռուսաստանի միջամտության մասին ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցը։ «Ես չեմ տեսել որեւէ բան, որն ինձ կասկածի տեղիք կտար»,- ասել է նա։
Պոմպեոն նաեւ Իրանին անվանել է «պրոֆեսիոնալ սուտասան»։ Նրա կարծիքով Իրանը լարվածություն է ստեղծում Մերձավոր Արեւելքում մուսուլման սունիների, ԱՄՆ դաշնակիցների հարցում։ Մարտահրավերների շարքում Պոմպեոն նշել է ԻՊ-ն ու Սիրիայում պատերազմը։ Նա նաեւ հիշատակել է Հյուսիսային Կորեան, որը «ընդալյնում է իր միջուկային ու բալիստիկ հրթիռային հզորությունները», իսկ Չինաստանի մասին ասել է, որ այն «իրական լարվածություն» է ստեղծում Հարավչինական ծովում, նաեւ կիբերտարածքում։



