Իսպանիայի իշխանությունները չեն թույլատրի Կատալոնիայում հանրաքվեի անցկացումը
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի իշխանությունները չեն թույլատրի Կատալոնիայում հանրաքվեի անցկացումը, բայց պատրաստ են զիջումների գնալ տարածաշրջանի ֆինանսավորման հարցերում, հայտնել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը Մադրիդում մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ուզում եմ հստակ ասել, ես չեմ թույլատրի հանրաքվեն, որը կխախտի Իսպանիայի ամբողջականությունը, իսպանացիների ազգային ինքնիշխանությունն ու հավասարությունը»,- ասել է Ռահոյը։
Ռահոյի խոսքով, ինքը հանրաքվեն չի թույլատրի, քանի որ նման «լիազորություններ չունի»։ Միաժամանակ Ռահոյը երկխոսություն սկսելու ու բյուջեի ֆինանսավորման հարցերում կատալոնական կառավարության խնդրանքները լսելու պատրաստակամություն է հայտնել։ «Մնացած ամեն ինչը մարդկանց համար ոչ մի լավ բանի չի բերի»,- հավելել է վարչապետը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



