ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Կիպրոսի թեմայով համաժողովի արդյունքները երաշխավորելու մասին
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կերաշխավորի Ժնևում Կիպրոսի թեմայով միջազգային համաժողովի արդյունքը: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
«Ես ցանկանում եմ շատ հստակ ասել, որ ՄԱԿ-ի դերը կայանում է նրանում, որպեսզի աջակցենք կողմերին համաձայնության գալու հարցում: Մենք նպատակամղված չենք քարոզչությանը և օրակարգի, որը տարբերվում է համաձայնության հասնելու նպատակից»,- ասել է Գուտերեշը:
Նրա խոսքով` ՄԱԿ-ը հետաքրքրված է Կիպրոսի խնդրի լուծման համար ուղիներ ստեղծելու հարցով: Գուերեշը նաև ողջունել է գործընթացին աջակցելու Եվրամիության պատրաստակամությունը: «Մենք պատրաստ ենք նաև նրան, որպեսզի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հստակ երաշխավորրի արդյունքը, որին հնարավոր կլինի հասնել առաջիկա համաժողովի ընթացքում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա ընդգծել է, որ Կիպրոսի խնդրի արագ լուծում չի լինելու: «Մենք այստեղ ենք, որպեսզի հասնենք որոշման, որը ընդունելի և հստակ կլինի Կիպրոսի բնակիչների համար, ինչպես նաև կդառնա խորհրդանիշ այլ հակամարտությունների լուծման համար»,- եզրափակել է Անտոնիո Գուտերեշը:



