Դամասկոսի մերձակայքում հարյուրավոր զինյալներ են հանձնվում Սիրիայի իշխանություններին
МЕЖДУНАРОДНОЕԶինված խմբավորումների անդամները դադարեցրել են դիմադրությունը Դամասկոսի մերձակա Վադի Բարադ հովտի մի քանի շրջաններում եւ հանձնվում են Սիրիայի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես SANA լրատվական գործակալությանը հայտնել Է իշխանությունների ու զինյալների միջեւ բանակցությունների համակարգող Ալի Յուսեֆը, անցած օրվա ընթացքում ելուզակային կազմավորումների շարքերում գտնվող հարյուրավոր մարդիկ ստուգում են անցել իրավապահ մարմիններում:
«Առնվազն հարյուր մարդ օգտվել Է համաներման վերաբերյալ նախագահի դեկրետից, նրանց թվում կան զինյալներ եւ դասալիքներ, որոնք խուսափում Էին զինապարտությունից»,-նշել Է նա:
Սիրիայի ազգային դրոշը հունվարի 11-ին բարձրացվել Է Դեյր Կանուն, Դեյր Մուկրին եւ Կֆիր Զեյթ բնակավայրերի վրա, որտեղ զինված խմբավորումների անդամներն անցել են բանակի կողմը: Սիրիական բանակի սակրավորները ականազերծում են ջրի այն աղբյուրների մատույցները, որոնք սպառնում Էին պայթեցնել ահաբեկիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



