«Արմենիան» և «Շանթը» նախընտրական քարոզչության եթերաժամի մեկ րոպեն կվաճառեն 100 հազար դրամով
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային Ժողովի՝ այս տարվա ապրիլի 2–ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի սակագները:
Ըստ ներկայացված աղյուսակի՝ ամենից բարձր գներն են սահմանել «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 100000–ական դրամ մեկ րոպեի համար: Ընդ որում, այս երկուսից «Շանթը» նախընտրական քարոզչությանը մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին մեկ օրվա ընթացքում տրամադրվող վճարովի եթերաժամանակը սահմանել է 6 րոպե, իսկ «Արմենիա» հեռուստաընկերության՝ կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին մեկ օրվա ընթացքում տրամադրվող վճարովի եթերաժամանակի վերաբերյալ տվյալներ չկան:
Հայաստանի հանրային և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններն էլ ավելի մատչելի գներ են սահմանել: Երկու հեռուստաընկերությունում էլ կուսակցությունների նախըտրական քարոզչության համար տրամադրվող եթերաժամանակի մեկ րոպեն կկազմի 60000 դրամ:
Իհարկե, ԱԺ ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունները կարող են ավելի մատչելի տարբերակներից օգտվել: «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Արարատ» և «Արագած» հեռուստաընկերությունները նախորդների համեմատությամբ բավական էժան գներ են սահմանել:
Այսպես, «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների եթերում նախընտրական քարոզչություն իրականացնել ցանկացող կուսակցությունները մեկ րոպեի համար կվճարեն համապատասխանաբար 18 հազար և 25000 դրամ: Իսկ «Արարատ» և «Արագած» հեռուստաընկերությունները է՛լ ավելի գրավիչ սակագին են սահմանել. նախընտրական քարոզչության մեկ րոպեն այս հեռուստաալիքներով կվաճառվի 10000–ական դրամով:
Մարզային հեռուստաընկերությունները է՛լ ավելի քիչ գումար կպահանջեն նախընտրական քարոզչությունն իրենց հեռուստաալիքներով ցուցադրելու համար: Այսպես, Լոռու մարզում հեռարձակվող մարզային «Ֆորտունա», «Լոռի Թի–Վի», «Միգ TV» և «Վանաձոր» հեռուստաընկերությունների եթերաժամանակի մեկ րոպեի արժեքը տատանվում է 5000–10000 դրամի սահմաններում: Այդ թվում, ամենից թանկ սակագինն է սահմանել «Ֆորտունա» հեռուստաընկերությունը՝ 10395 դրամ, իսկ ամենից մատչելին «Լոռի Թի–Վի»–ն է, որտեղ նախընտրական քարոզչության համար նախատեսված եթերաժամանակի մեկ րոպեն կարժենա 5400 դրամ:
Ընդհանուր պատկերում ամենից մատչելի տարբերակ են առաջարկել «Նոյ Հայաստան» և «Անկյուն +3» հեռուստաընկերությունները: Առաջինի՝ մեկ րոպեի սակագինը կարժենա 2000 դրամ, իսկ երկրորդինը, կախված օրվա ժամից՝ կտատանվի 1000–1900 դրամի սահմաններում:
Նշենք, որ ընդամենը 7 ռադիոընկերություն է պատրաստ իր եթերաժամանակը տրամադրել նախընտրական քարոզչության լուսաբանմանը: Դրանք են Հայաստանի հանրային, «Շանթ» և «Միգ–FM» ռադիոընկերությունները, «Ռադիո Մարշալ» ռադիոծրագիրը, «Ռադիո Վան», «Հայ Էֆէմ» և «Ռադիո Հայ» ռադիոկայանները: Նշվածներից «Ռադիո Վանն» ու վանաձորյան «Միգ–FM»–ն են ամենից բարձր գներ սահմանել՝ երկուսում էլ մեկ րոպեն կարժենա 3000 դրամ: Ամենից մատչելի տարբերակն էլ առաջարկել է «Շանթ» ռադիոընկերությունը՝ մեկ րոպեն այստեղ կվաճառվի 1500 դրամով:
ՔՐԻՍՏԻՆԱՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



