Սառցալեզվակների հեռացմանը զուգահեռ շարունակվում են մայթերի, բակերի, անցումների ձնամաքրման և աղ ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքները
ОБЩЕСТВО«Սանիթեք» ընկերության և Երևանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները, ինչպես նաև հեռացվում են հասարակական և բնակելի շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակները: Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել էր, որ դրանց անհրաժեշտությունն առավել զգալի է երկրորդական փողոցներում, մայթերին, բակերում և միջբակային տարածքներում: Նշված հատվածների մաքրմանը ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները, ովքեր անհրաժեշտության դեպքում աղ ու ավազի խառնուրդ էլ են օգտագործում: Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



