«ՀՀԿ–ն ընտրակեղծիքներով չի զբաղվում և վերջ»
ПОЛИТИКАԵրեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե իրենք ահազանգ են ստացել այն մասին, որ 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ, ՍԱՍ հոլդինգի բոլոր աշխատակիցներին ստիպում են դուրս գալ իրենց բնակության հասցեների գրանցումից և գրանցվել Արաբկիր համայնքի տարբեր հասցեներում, որպեսզի բոլորը մեկ մարդու պես ընտրեն թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանին (ՍԱՍ–ի Արտակ)։
Տեղեկատվության հետ կապված Past.am-ը կապ հաստատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, ով հերքեց լուրն ասելով. Տեղեկությունը չի կարող համապատասխանել իրականությանը, դրանք շահարկումներ են: Մենք նմանատիպ գործերով չենք զբաղվում: Հանրապետական կուսակցության որևէ անդամ նման ոճով ընտրության չի մասնակցում»:
Հարցին՝ խոսել եք արդյոք թեմայի շուրջ պատգամավորի հետ, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Խոսել եմ բոլորի հետ, նման բան չի կարող լինել: Եթե փաստեր կլինեն, նոր կարձագանքենք, նման բան չկա ու չի կարող լինել»:
Այն դիտարկմանը, որ փաստորեն ՀՀԿ–ն այս անգամ պատրաստվում է արդար ընտրություններ անցկացնել, Վ. Բաղդասարյանը արձագանքեց հետևյալ կերպ. «Չգիտեմ որ անգամը նկատի ունեք, բայց մենք, համենայն դեպս նման ուղի չենք որդեգրել: Ձգտելու ենք, որ ընտրությունները անցնեն հնարավորինս իդեալական ու առանց որևէ խոչընդոտի»:
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»
5
Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»



