Պուտինը եւ Էրդողանը արձանագրել են, որ Դամասկոսը եւ ընդդիմությունը կատարում են պայմանավորվածությունները
МЕЖДУНАРОДНОЕ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում արձանագրել են, որ պաշտոնական Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նշվել Է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայի կառավարության ու չափավոր ընդդիմության միջեւ մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնություններն ընդհանուր առմամբ կատարվում են: Պայմանավորվածություն Է ձեռք բերվել շարունակել Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստմանն ուղղված ակտիվ համատեղ ջանքերը»,-ասված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցը կայացել Է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ընդ որում, ինչպես նշվում Է, հիմնական ուշադրությունը դարձվել Է Սիրիայի իրադրությանը: «Քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերությունների խնդիրները, ներառյալ լիամասշտաբ առեւտրատնտեսական կապերի հետագա վերականգնման եւ առաջիկայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստի անցկացման հարցերը՝ պետությունների ղեկավարների նախագահությամբ»,-ճշտել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



