«168 ժամ». Որոտանի հէկ-երի վաճառքի գումարի զգալի մասն ուղղվելու է «Նաիրիտ»–ի պարտքերի մարմանը
ЭКОНОМИКА««168 ժամի» տեղեկություններով՝ Որոտանի հէկ-երի համալիրի վաճառքի գումարի զգալի մասն ուղղվելու է «Նաիրիտ» գործարանի պարտքերի մարմանը, այդ թվում՝ աշխատավարձերի վճարմանը: Պատահական չէ, որ պայմանագրի ստորագրման հենց հաջորդ օրն էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե նաիրիտցիների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ կմարվի մինչև հուլիսի 15-ը:
Նախքան այդ՝ որպես պարտքի մարման ժամկետ՝ նշվում էր՝ մինչև տարեվերջ: Հիշեցնենք, որ «Նաիրիտն» արդեն մի բավական մեծ գումար է պարտք «Որոտանին», նախկինում վճարված աշխատավարձերի համար էներգետիկայի նախարարությունը հենց «Որոտանից» էր փոխառություններ հատկացնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



