Վուդի Հարելսոնը մարմնավորելու է երիտասարդ Հան Սոլոյի ուսուցչին
ОБЩЕСТВО Ամերիկացի դերասան Վուդի Հարելսոնը կհայտնվի «Աստղային պատերազմների» նոր սփին-օֆում: Նա մարմնավորվելու Է պատանի Հան Սոլոյի ուսուցչին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն:
«Միաժամանակ ծիծաղելի եւ պաթոսային լինելու Հարելսոնի ունակությունն իսկապես բացառիկ Է: Նա նաեւ գերազանց խաղում Է սեղանի թենիս»,-նշել են ֆիլմի ռեժիսորներ Ֆիլ Լորդը եւ Քրիստոֆեր Միլլերը:
Ժապավենը նվիրված կլինի Հան Սոլոյի երիտասարդությանը՝ կինոսագայի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ եւ յոթերորդ դրվագներից տիեզերական մագսանենգին: Նոր կինոնկարում գլխավոր գործող անձին կմարմնավորի Օլդեն Էյրենռայքը, որը հայտնի Է «Տետրո», «Հիանալի Էակներ» կինոնկարներում խաղացած դերերով, ինչպես նաեւ Վուդի Ալենի եւ Քոեն եղբայրների ֆիլմերից: Ժապավենում նաեւ կհայտնվի Էմիլյա Քլարքը (Դեյեներիս Թարգարիենը՝ «Գահերի խաղը» սերիալում):
Կինոնկարի թողարկումը նշանակված Է 2018 թվականի դեկտեմբերին:
55-ամյա Հարելսոնը հայտնի Է այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են՝ «Զոմբիլենդ», «Ի ծնե մարդասպաններ», «Անպարկեշտ առաջարկություն», «Խաբեության պատրանք» եւ «Քաղցած խաղեր» ժապավենները: Նա նաեւ նկարահանվել Է «Իսկական դետեկտիվ» սերիալի առաջին եթերաշրջանում:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



