Բելգիայում ձերբակալել են Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկչությունների հետ կապված երկու կասկածյալների
ОБЩЕСТВОԲրյուսելի համերկրային դատախազությունը մեղադրանքներ Է առաջադրել եւ ձերբակալել Փարիզի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի եւ Բրյուսելի՝ 2016 թվականի մարտի 22-ի ահաբեկչական գործողությունների գործով երկու կասկածյալների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է գերատեսչությունը: Դատախազության տվյալներով՝ ձերբակալվածները կեղծ փաստաթղթեր են տրամադրել ահաբեկչական գործողությունների կատարողներին:
«2015 թվականի նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակներում հունվարի 11-ին խուզարկություններ են անցկացվել եւ երկու մարդ Է ձերբակալվել Բրյուսելի Լակեն կոմունայում»,-հայտնել Է դատախազությունը: Ձերբակալվածները՝ «Ֆարիդ Կ.-ն եւ Մեյրեդ Ե. Բ.-ն, կեղծ փաստաթղթեր են տրամադրել Կհալիդ Էլ Բաքրաուին»՝ Բրյուսելում ահաբեկչական գործողությունների կատարողներից մեկին, որոնք կազմակերպվել Էին ահաբեկչական նույն այն խմբի կողմից, ինչ եւ Փարիզի ահաբեկչական գործողությունները:
Փարիզում եւ նրա Սեն Դենի արվարձանում 2015 թվականի նոյեմբերի 13-ին կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 130 մարդ, 2016 թվականի մարտի 22-ին Բրյուսելի մետրոյում եւ օդանավակայանում իրականացված պայթյունները 32 մարդու կյանք են խլել: Այդ հարձակումների կազմակերպմամբ, զբաղվում Էին Բելգիայի եւ Ֆրանսիայի արաբական ծագմամբ մի խումբ քաղաքացիներ, որոնք հաստատվել Էին Բրյուսելում: Նրանց մեծ մասն ավելի վաղ մասնակցել Է Սիրիայի մարտական գործողություններին եւ կռվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմում, հաղորդել Է ՏԱՍՍ գործողությունը:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



