Թրամփի վարչակազմում առաջին ընտանիքի գրասենյակ կբացվի նախագահի դստեր ու կնոջ համար. Fox News
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ապագա վարչակազմում առաջին տիկնոջ գրասենյակը կվերանվանվի առաջին ընտանիքի գրասենյակ: Ընդ որում Սպիտակ տանը պաշտոնական գործառույթները կհամատեղեն նորընտիր նախագահի դուստրը՝ Իվանկան, եւ նրա կինը՝ Մելանյան: Նրանք Թրամփի համար ամենաթանկ մարդիկ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետականի անցումային շտաբի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը:
Ավելի վաղ Իվանկա Թրամփը հայտարարել Է, որ որոշել Է թողնել Trump Organization ընտանեկան ընկերության փոխնախագահի պաշտոնը եւ ուշադրությունը կենտրոնացնել Վաշինգտոնում ընտանիքի հաստատման վրա: The New York Times (NYT) թերթի տեղեկատվության համաձայն, Իվանկան, «համենայնդեպս առայժմ» պաշտոն չի փնտրելու հոր ապագա վարչակազմում կամ Սպիտակ տան բազմաթիվ խորհրդականների թվում:
Ինչպես հայտնել Է Washingtonian հանդեսը, Իվանկա Թրամփը եւ Ջարեդ Քուշները բնակվելու են մայրաքաղաքի Կալորամա հեղինակավոր շրջանում՝ այն վայրից ոչ հեռու, որտեղ իշխանական լիազորությունների ժամկետի լրանալուց հետո որոշել Է տեղավորվել ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս ղեկավար Բարաք Օբաման:
35-ամյա Իվանկան թողարկում Է ոսկերչական զարդերի, կոշիկի եւ աքսեսուարների սեփական շարքերը: Նա ակտիվորեն օգնում Էր հորը ընտրարշավն անցկացնելիս՝ այդ թվում ակտիվորեն մասնակցելով քարոզչական հանրահավաքներին եւ հրապարակային ելույթներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
2
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»



