Թբիլիսիում հրազենային վերք է ստացել Վրաստանի նախագահի փեսան
МЕЖДУНАРОДНОЕ Թբիլիսիում հրազենային վերք Է ստացել Մինդիա Գոգոչուրին՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռուսթավի-2»-ը:
Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 11-ին Բալանչիվաձե փողոցում: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Մինդիային տեղափոխել են Անհետաձգելի բուժօգնության քաղաքային կենտրոն: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:
Պատահարի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, ինչպես նաեւ փորձագետ-քրեագետներ:
Վրաստանի ՆԳ նախարարությունում հաստատել են Գոգոչուրիի վիրավորվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ փաստով քրեական գործ Է հարուցվել: Հետաքննությունը վարում են Վրաստանի Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը պատիժ Է նախատեսում առողջությանը միտումնավոր վնաս պատճառելու համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



