Ֆրանսիան Սիրիայում առաջնահերթություն Է համարում Ռաքայի ազատագրումն ԻՊ-ից
МЕЖДУНАРОДНОЕՄիջազգային կոալիցիայի ուժերի կողմից Սիրիայի Ռաքա քաղաքի շուտափույթ գրավումը, որը համարվում Է «Իսլամական պետության» զինյալների «մայրաքաղաքը», Փարիզի համար մնում Է առաջնահերթություններից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ասված Է Ելիսեյան պալատի՝ հունվարի 11-ին տարածված հայտարարության մեջ:
«Անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը քննարկեց Սիրիայի իրադրությունը եւ ամենակարճ ժամկետներում Ռաքայի գրավումը նախապատրաստելու միջոցները, ինչը գերակա խնդիր Է մնում մեր ազգային անվտանգության համար»,- ասված Է Ֆրանսիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին նվիրված պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հանդիպման մասնակիցները նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ ողջունել են Մոսուլում իրաքյան զորքերի առաջխաղացումը կոալիցիայի օժանդակությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



