Սիրիական բանակը Հալեպում հայտնաբերել է ահաբեկիչներին պատկանող պահեստ՝ քիմիկատներով
ОБЩЕСТВО Սիրիական բանակի ստորաբաժանումները հունվարի 11-ին Հալեպի հին թաղամասերում հայտնաբերել են քիմիական նյութերի պահեստ, որը պատկանել Է ահաբեկիչներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ քաղաքի արեւելյան շրջանները հետազոտելիս «հայտնաբերվել Է պահեստ սաուդյան ծագմամբ քիմիական նյութերով, այդ թվում՝ ծծմբով եւ քլորով»:
Նշվում Է, որ «այդ քիմիական նյութերն ահաբեկիչներն օգտագործել են Հալեպի բնակելի շրջանների գնդակոծման համար պայթանյութեր արտադրելիս»:
Գործակալությունը հիշեցնում Է, որ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին ահաբեկիչներն օգտագործել են քլորով արկեր քաղաքի հարավի Էլ Համդանիա թաղամասը գնդակոծելիս: Այդ ժամանակ տուժել Էր 48 մարդ: 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրոհ Է ձեռնարկվել Մինյան արվարձանում, որտեղ գազերից թունավորվել Է ութ քաղաքացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»



