Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին անոթների վիրահատության Է ենթարկվել
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին անոթների վիրահատության Է ենթարկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը:
Ինչպես ճշտում Է գործակալությունը, Իտալիայի կառավարության ղեկավարը տկարություն Է զգացել Փարիզից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպում Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Ջենտիլոնիին անմիջապես տեղափոխել են Հռոմի «Ջեմելի» հիվանդանոց, որտեղ նրան անոթների վիրաբուժական միջամտություն Է առաջարկվել:
Ինչպես նշում Է ANSA-ն, վիրահատությունը հաջող Է անցել:
62-ամյա Ջենտիլոնին անցյալ տարվա վերջին զբաղեցրել Է վարչապետի պաշտոնը՝ նախագահ Սերջո Մատարելայից համապատասխան մանդատ ստանալով Մատեո Ռենցիի պաշտոնաթողությունից հետո: Մինչ այդ Ջենտիլոնին գլխավորում Էր երկրի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



