Երկու երեխաների 38-ամյա հորը կախված են գտել երևանյան չգործող մանկապարտեզում
ОБЩЕСТВОՍյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Աբրահամ Աղայանին, ով 2 երեխաների հայր է, այսօր առավոտյան ոստիկանները կախված են գտել Երևանի մանկապարտեզներից մեկում:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության ու քարոզչության վարչությունից:
Ըստ այդմ՝ այսօր, ժամը 9-ի սահմաններում քաղաքացիների կողմից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան նրբանցք 6-րդ շենքի հարևանությամբ գտնվող, սակայն չգործող մանկապարտեզի գլխավոր մուտքի դռնից տղամարդու դի կա կախված։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Աբրահամ Աղայանն է։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Opel մակնիշի տաքսի ավտոմեքենա։
Աբրահամ Աղայանը վարձակալական հիմունքներով բնակվում էր Շենգավիթ վարչական տարածքում: Նա ամուսնացած էր և խնամքին ուներ 2 երեխա, աշխատում էր որպես անհատ տաքսիստ։
Ոստիկանությունը պարզել է, որ Ա. Աղայանը կախվել է տաքսու մեջ օգտագործվող ամրագոտիով։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։



