ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել Է Ուլյուկաեւի գործով կես մլրդ ռուբլու կալանադրման մասին
МЕЖДУНАРОДНОЕԴատարանը կալանք Է դրել 564 միլոն ռուբլու եւ անշարժ գույքի 15 օբյեկտների վրա, որոնք պատկանում են ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին: Այս մասին «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում պատմել Է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2016 թվականի դեկտեմբերի կեսերին հաղորդվել Էր, որ դատարանը Սմոլենսկի մարզում կալանք Է դրել Ուլյուկաեւի 10 հողամասերի եւ տան վրա:
Տնտեսական զարգացման նախկին նախարարը գտնվում Է տնային կալանքի տակ: Նրան մեղադրում են 2 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:
Հունվարի 10-ին Մոսկայի Բասմանյան դատարանը նախկին նախարարի տնային կալանքի ժամկետը երկարացրել Է մինչեւ ապրիլի 15-ը: Գործի հետաքննությունը երկարացվել Է մինչեւ մայիսի 15-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



