Ճապոնական հրատարակությունը հայտնել Է Հարուկի Մուրակամիի նոր գրքի անվանումը
ОБЩЕСТВО«Սինտյոսյա» ճապոնական հրատարակությունը հայտնել Է գրող Հարուկի Մուրակամիի նոր վեպի անվանումը: Ճապոներեն այն կոչվում Է «Կիսիդանտյո գորոսի», իսկ անգլերեն տարբերակով՝ «Killing commendatore», որը կարելի Է թարգմանել «Կոմանդորի սպանությունը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակությունը նաեւ տեղեկացրել Է, որ գրքի զույգ հատորները վաճառքում կլինեն փետրվարի 24-ին:
67-ամյա Հարուկի Մուրակամին աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ժամանակակից գրողներից մեկն Է, նրա ստեղծագործությունները թարգմանված են ավելի քան 40 լեզուներով: Ընթերցողներին հայտնի են նրա «Ոչխարների որսը», «Նորվեգական անտառ», «Լարովի թռչնի խրոնիկաները», «Կաֆկան լողափին», «1Q84» ստեղծագործությունները: Նա քանիցս անվանակարգվել Է Գրականության Նոբելյան մրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



