ՄԱԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունը
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը դատապարտել է հունվարի 8-ին Երուսաղեմում պաղեստինցիների իրականացրած ահաբեկչությունը, որի հետեւանքով սպանվել էր իսրայելցի չորս զինվոր ու վիրավորվել եւս մի քանիսը։
Գութերիշը ցավակցել է զոհվածների ընտանիքներին, նաեւ շեշտել, որ ահաբեկչությունն ու բռնությունը չեն օգնի իսրայելապաղեստինյան համակարտության կարգավորմանը։
«Բոլոր մեղավորները պետք է քրեական պատասխանատվության կանչվեն։ Բոլորը պետք է դատապարտեն նման գործողությունները ու թույլ չտան, որ դրանք խաթարեն երկխոսության վերականգնմանն ուղղված ջանքերը»,- ասել է Գութերիշը։
Մինչ այդ Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունը վճռականորեն դատապարտել էր նաեւ ՄԱԿ ԱԽ-ն։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



