Վրաստանը եւ Իսրայելը համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի եւ Իսրայելի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Ռեուվեն Ռիվլինը Թբիլիսիում կայացած համատեղ բրիֆինգում պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկու երկրների հարաբերությունները: Նախագահները հանդիպում են անցկացրել դեմ առ դեմ, այնուհետեւ տեղի են ունեցել ընդլայնված ձեւաչափով բանակցություններ: Կողմերը խոսել են բիզնեսի, տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման ներուժի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:
«Իմ այցի ընթացքում ես ակնկալում եմ ավելի շատ բան իմանալ ձեր երկրի եւ այն մասին, թե ինչպես Էլ ավելի խորացնենք մեր բարեկամությունն ու հարաբերությունները»,- հայտարարել Է Ռիվլինը: Մարգվելաշվիլին նշել Է, որ Վրաստանն ու Իսրայելը պետական եւ կառավարական բոլոր ձեւաչափերն ունեն՝ խորացնելու երկկողմ հարաբերությունները:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը տիկնոջ հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան: «Իսրայելի նախագահը ժամանել Է Վրաստանի նախագահի հրավերով: Դա շատ կարեւոր իրադարձություն Է մեր երկրների պատմության մեջ: Այցը համընկնում Է հոբելյանական տարվա հետ, երբ երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հատկապես կարեւոր Է իրացնել երկկողմ հարաբերությունների առկա ներուժը»,- հայտարարել Է Վրաստանի նախագահի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն:
Այցի շրջանակներում ծրագրված են նաեւ Իսրայելի նախագահի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»
5
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России



