Սերբիայի ինը մունիցիպալիտետներում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել սառնամանիքի պատճառով
ОБЩЕСТВОՍերբիայի ինը մունիցիպալիտետներում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել ձյան տեղումների եւ սառնամանիքների պատճառով, երկրի ամբողջ տարածքում հայտարարվել Է վտանգի կարմիր մակարդակ (հինգ մակարդակներից բարձրագույնը), փրկարարները 120 մարդ են տարահանել ձնահյուսերով արգելափակված բնակավայրերից: Հունվարի 9-ին այս մասին ՌՏՍ1+1 հեռուստաալիքի եթերում հայտնել Է երկրի ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների սեկտորի պետի տեղակալ Բոբան Ստեվանովիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը :
«Ներքգործնախարարության Արտակարգ իրավիճակների սեկտորի մասնագետներն այս պահին տարահանել են 120 մարդու եւ ավելի քան 70 ավտոմեքենա, ինը մունիցիպալիտետներում արտակարգ իրադրության ռեժիմ Է հայտարարված»,- ասել Է նա:
Սերբիայի ամբողջ տարածքում պահպանվում են Ցելիսուսի մինուս 8-ից մինչեւ մինուս 25 աստիճան սառնամանիքները, որոնք տեղական զանգվածային լրատվամիջոցներն անվանում են «սիբիրյան», հիմնական ջրուղիներում՝ Դանուբում եւ Սավայում, նավարկությունը սառցակալման պատճառով դադարեցված Է:
Ամենաբարդ իրադրությունը պահպանվում Է Սերբիայի հարավում, որտեղ լեռնային շրջաններում ձյունն արգելափակել Է կիրճերի ճանապարհները, շուրջ 100 բնակավայր կտրված Է արտաքին աշխարհից: Հունվարի 9-ի գիշերը տարվա ընթացքում ձյան երկրորդ տեղումները ծածկել են նաեւ երկրի մայրաքաղաքը, Բելգրադի փողոցներում աշխատում Է 110 միավոր հատուկ տեխնիկա, երթեւեկությունը դժվարացած Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



