Վրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանում Է Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հունվարի 9-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում Ջանելիձեն հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի եւ Թուրքիայի իր պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուի հետ:
Կողմերը կքննարկեն ընթացիկ հրատապ հարցերը, այդ թվում՝ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության վրաց-թուրքական խորհրդի աշխատանքը: Կարծարծվեն նաեւ երկու երկրների արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտի գերակայությունները: Երկօրյա այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Թուրքիայի դիվանագիտական կորպուսի տարեկան հանդիպմանը, որտեղ ելույթ կունենա թուրք դիվանագետների առջեւ:



