Թրամփն ի պատասխան Մերիլ Սթրիփի քննադատության նրան «Հիլարիի համախոհ» Է անվանել
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի հռչակավոր դերասանուհի Մերիլ Սթրիփին մեղադրել Է կանխակալության մեջ եւ նրան «Հիլարիի համախոհ» Է անվանել այն բանից հետո, երբ դերասանուին «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ հանդես Է եկել նրա հասցեին խիստ քննադատությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
The New York Times թերթի լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում պետության ապագա ղեկավարը հայտարարել Է, թե զարմացած չԷ այն բանից, որ «գրոհների Է ենթարկվում կինոյի աշխարհի լիբերալների կողմից»:
Հունվարի 8-ին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, որը հեռարձակում Էր NBC հեռուստաընկերությունը, Սթրիփը հիշել Է, թե 2015 թվականին Թրամփն ինչպես Է նմանակել The New York Times -ի հաշմանդամ լրագրողին: «Եղավ մի արարք, որը շշմեցրեց ինձ,- ասել Է դերասանուհին:- Դա այն պահին Էր, երբ մեր երկրում ամենահարգելի պաշտոնին հավակնող մարդը նմանակեց սահմանափակ հնարավորություններով լրագրողին»:
«Դա մի տեսակ կոտրեց սիրտս, եւ ես դեռ չեմ կարողանում գլխիցս հանել տեղի ունեցածը, որովհետեւ դա կինո չԷր: Դա իրականություն Էր»,- ընդգծել Է Հոլիվուդի աստղը՝ որը նկարահանվել Է 250 ֆիլմերում եւ «Օսկար» մրցանակի եռակի դափնկիր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ 13.26
Թրամփ, Մերիլ Սթրիփ, քննադատություն
1
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
2
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»



