Տոնական օրերին փրկարար ծառայությունն արձագանքել է 158 դեպքի
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում hունվարի 9-ին կայացավ 2017 թ. առաջին խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցել է տոնական օրերին գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին:
Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 158 դեպքի: Մ. Ղազարյանն անդրադարձել է նաև դեկտեմբերի 27-ից Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի աշխատանքին: Արագածոտնի մարզի ժամանակավոր վրանային հենակետում գրանցվել է 5 դեպք, անվտանգ տարածք են տեղափոխվել 65 մարդ և 22 տրանսպորտային միջոց: Սյունիքի մարզում ծավալված հենակետում գրանցվել է 2 դեպք, անվտանգ տարածք են տեղափոխվել 48 մարդ և 22 տրանսպորտային միջոց:
Այն մարզերում, որտեղ ծավալված են հենակետերը, ծառայությունն իրականացվել է նախապես սահմանված կարգով և հերթափոխով: Հենակետերը գործում են մինչ օրս և կշարունակեն հերթապահությունն ըստ անհրաժեշտության:



