Լեհաստանի նախկին նախագահ Վալենսայի որդուն մեռած են գտել իր բնակարանում
ОБЩЕСТВОԼեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի որդուն՝ Պշեմիսլավին, մեռած են գտել Գդանսկի իր բնակարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RMF ռադիոկայանը:
43-ամյա Վալենսայի դին հայտնաբերել Է նրա որդին, որը «շտապօգնություն» Է կանչել:
Նշվում Է, որ տղամարդու մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել, փորձագետները նախնական կարգով բացառել են նրա մահվանը երրորդ անձանց մեղսակցությունը:
«Տեղում աշխատում են դատախազը եւ ոստիկանությունը, որոնք զրուցում են նաեւ մահացածի ընտանիքի անդամների հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան եւ նրա կինը՝ Դանութան, ունեն ութ երեխա՝ չորս տղա եւ չորս աղջիկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



