Կենդանակերպի որ նշաններն են երկարակյաց․ բացահայտեք, թե ովքեր ամենից երկար կապրեն
ЛАЙФՄարդու կյանքի տևողությունն ուղղակիորեն կախված է կենդանակերպի նշանից։ Ամեն նշան ունի իրեն հովանավորող մոլորակը, որն էլ պատասխանատու է մարդու կյանքի տևողության համար։
greatpicture.ru-ն գրում է, որ աստղագետներին հաջողվել է պարզել, թե կենդանակերպի որ նշաններն են երկարակյաց և ովքեր են ավելի երկար ապրելու, քան մնացածները։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ամենից շատ Ցլերն են ապրում, իսկ կյանքի ամենակարճ տևողությունը Կարիճներն ունեն։ Հետազոտությունը բաժանվում է սեռային խմբերի, օրինակ՝ տղամարդկանց շրջանում ամենաերկարն ապրում են Ցլերը (81 տարի), երկրորդ տեղում են Խոյերը (79 տարի), այնուհետև Երկվորյակները (78 տարի), Այծեղջյուրները (77 տարի), Կույսերը, Առյուծները, Կշեռքները, Ջրհոսներն ու Ձկները։ 70-ից քիչ ապրում են Խեցգետինները, Աղեղնավորներն ու Կարիճները։
Կանանց դեպքում պատկերն այլ է։ Ինչպես հայտնի է կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։ Երկարակյաց կանայք Ցլի, Երկվորյակի, Կույսի ու Այծեղջյուրի նշանների տակ են ծնված։ Այս նշանների ներկայացուցիչները կարող են մինչև 90 տարի ապրել։ Մնացածներն ապրում են 70-80 տարի, իսկ Կարիճների կյանքի տևողությունը կրկին կարճ է՝ 60 տարի։



