Իսրայելի նախագահը պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան
ПОЛИТИКАԻսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը տիկնոջ հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի նախագահի վարչակազմը:
«Իսրայելի նախագահը ժամանել Է Վրաստանի նախագահի հրավերով: Դա շատ կարեւոր իրադարձություն Է մեր երկրների պատմության մեջ: Այցը համընկնում Է հոբելյանական տարվա հետ, երբ երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հատկապես կարեւոր Է իրացնել երկկողմ հարաբերությունների առկա ներուժը»,- հայտարարել Է Վրաստանի նախագահի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն:
Այցի շրջանակներում ծրագրված են Իսրայելի նախագահի հանդիպումները Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



